Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

08 դեկ 2022 14:30

ՀՀ-ի համար ամենաճիշտ տարբերակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն է, Նույնիսկ ամենաշատը Հայաստանը կշահի

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը  անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։


Քալընը համոզմունք է հայտնել, որ «Առաջիկա 10 տարվա ընթացքում շատ լավ քայլեր են արվելու ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի հետ:  


«Հայաստանի հետ էլ մեր հարաբերությունները արագորեն կկարգավորվեն: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով ամբողջ Կովկասում հանգստության ու բարեկեցության ժամանակաշրջան կգա: Սրանից բոլորս կշահենք։ Նույնիսկ ամենաշատը Հայաստանը կշահի։ Որովհետև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է՝ 3 միլիոն բնակչությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենաշատը կնպասի Հայաստանի զարգացմանը»,-ասել է նա:


Քալընը նորից առաջ է քաշել թուրքական այն պնդումները, թե հայկական սփյուռքը չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում:


«Կարող եմ ասել՝ հակառակ հայկական սփյուռքի կարծիքին՝ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան՝ ԱՄՆ-ի Ֆրանսիայի ու այլ երկրների: Գիտեք՝ հայկական սփյուռքն ամենաշատը կենտրոնացած է աշխարհի 2 երկրում՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, որտեղ նրանք ծայրաստիճան ազդեցիկ են՝ քաղաքականության, տնտեսության, մեդիայի ու այլ ոլորտներում»,-ասել է Քալընը:


Վերջինս նաև պնդել է, որ «Հայաստանը փաստացի Ռուսաստանի ռազմական հովանավորության ու տնտեսական ուժի վերահսկողության տակ գտնվող և Արևմտյան դաշինքի մի մասը դիտարկող ու դիրքավորել ցանկացող երկիր է: Այստեղից դուրս գալը Հայաստանի օգտին է լինելու: Այդ պատճառով նրանց համար ամենաճիշտ տարբերակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն է»,-ասել է Քալընը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր