Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath          Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից       Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր    

10 դեկ 2022 16:33

Ադրբեջանն այսօրվանից «բնապահպանական մոնիթորինգ է իրականացնելու Արցախում՝ ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերը»

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի կառավարությունն այսօրվանից «բնապահպանական մոնիթորինգ է իրականացնելու» Արցախում:

«Համաձայն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ դեկտեմբերի 3-ին և 7-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքների՝ Էկոնոմիկայի, էկոլոգիայի ու բնական ռեսուրսների նախարարությունների և «AzerGold» ընկերության ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին նախնական մոնիթորինգ են սկսում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում՝ ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերը»,- նշված է այդ երկրի նախարարությունների տարածած հաղորդագրության տեքստում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր