Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

12 դեկ 2022 10:52

Ւ՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ գերուն, որ Բաքվում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքյանը 95 կգ-ից դարձել է 45 կգ

Բաքվում ի՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ գերուն, որ ծնողին խնդրի փրկել իրեն և ազատել մահից․ Պաշտոնական Բաքվի անմարդկայնությունը որևէ բարոյական սահման չունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «2020 թվականի նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը ահազանգել է, որ գերեվարված Վիգեն Էուլջեքյանը ենթարկվում է ծեծի, խոշտանգումների, անմարդկային և դաժան վերաբերմունքի և ունի հրատապ օգնության կարիք։ 1 շաբաթ առաջ էլ Վիգենի հետ խոսել է մայրը։ Վերջինս պնդում է, որ որդու կյանքին վտանգ է սպառնում, քանի որ հիվանդ է և հրաժարվում է սնունդ ընդունել․ Վիգենը 95 կգ էր, ապօրինի բանտարկության ընթացքում դարձել է 45 կգ: Հեռախոսազրույցի ընթացքում որդին խնդրել է մորը փրկել իրեն, ազատել մահից։

Ադրբեջանական այս հանցագործություններն ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիայով ամրագրված արգելքները։ Մասնավորապես՝ Կոնվենցիայում արձանագրված է, որ Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ:

Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաև բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը։ Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիների առողջության բարվոք վիճակը, և թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ երևույթներ` կապված սննդի անբավարար լինելու հետ:

Գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար, ուստի հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային իրավասու օղակներին, որոնցով՝

-Պահանջել եմ հստակ քայլեր և թիրախային գնահատական հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ,

-Խնդրել եմ իրենց ուժերի առավելագույնը ներդնել հայ ռազմագերիների հայրենադարձման գործընթացը հնարավորինս շուտ իրականացնելու նպատակով՝ դաժան, անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից նրանց ձերբազատելու համար,

-խնդրել եմ միջնորդել իմ և Վահե Էուլջեքյանի հեռախոսային զրույցի կազմակերպմանը։

Միջազգային կառույցներին ևս մեկ անգամ ահազանգում եմ՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը Ժնևյան կոնվենցիայով սահմանված պարտավորություն է Ադրբեջանի համար, որի իրականացման համար ձևավորվել է միջազգային հանրության ուղիղ միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի։ Գործե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր