Այս պահի դրությամբ Արցախի 120 հազար բնակիչ զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից

«Այդ ամեն ինչը, էն գլխից երևում է, որ կեղծ է։ Բնապահպանությունը կամ բնապահպանական խնդիրները որպես պատրվակ վերցնում է Ադրբեջանը, օգտագործում է՝ ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց»,-նշեց Արցախի ՄԻՊ-ը։
Նրա հարցադրում է անում․ ի՞նչ գործ ունի բնապահպանական խնդիրը ճանապարհ փակելու հետ։
«Այս պահի դրությամբ Արցախի 120 հազար բնակիչ զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից։ Եթե որևէ մեկն այս պահին շտապ բժշկական աջակցության կարիք ունենա Երևանի, Գորիսի կամ մեկ այլ բնակավայրի ԲԿ-ներից մեկում, ուղղակի չի կարող։ Էլ չեմ խոսում դեղորայքային մատակարարումների և այլ հումանիտար խնդիրների մասին։
Նշենք, որ արդեն երկրորդ անգամ են ադրբեջանցի «բնապահպանները» փակում Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհը։