Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

12 դեկ 2022 15:35

ՌԴ ԱԳՆ-ն Ստամբուլն անվանել է հարմար հարթակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումների համար, ցավոք,՛ ամերիկյան կողմից կոնկրետ կառուցողական մոտեցում չենք տեսնում

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ստամբուլը հարմար հարթակ է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև շփումների համար, սակայն Մոսկվան Վաշինգտոնի կողմից կառուցողական մոտեցում չի տեսնում։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:


«Նման շփումներն իրականացվում են առանձին ուղղությամբ: Ստամբուլը հարմար հարթակ է նման շփումների համար: Կարող եմ ասել, որ ցանկացած շփում օգտակար է, բայց, ցավոք, ամերիկյան կողմից կոնկրետ կառուցողական մոտեցում չենք տեսնում՝ նպատակաուղղված կոնկրետ արդյունքների», - ասել է Վերշինինը լրագրողներին՝ ամփոփելով Ստամբուլում թուրքական կողմի հետ բանակցությունների արդյունքները։


Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր պրոֆիլային գերատեսչությունների մակարդակով ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև վիզային հարցերի շուրջ Թուրքիայում ընթացող հանդիպման մասին։ Ռյաբկովը նշել էր, որ Ստամբուլի հանդիպումը չի ազդարարում այն մասին, որ Մոսկվան վերսկսում է երկխոսությունը Վաշինգտոնի հետ հիմնական թեմաների շուրջ. դա տեխնիկական շփում է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր