ԱԺ հայտարարությունն անատամ է. իշխանական պատգամավորներն ավելի մեղմ էին թշնամական երկրի մասին իրենց որակումներում, քան...«Փաստ»

Բազմաթիվ փորձագետներ ևս երեկ նշում էին, որ ԱԺ հայտարարությունը անատամ է, և տպավորություն կա, որ ընդունել է «պտիչկա» դնելու համար: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ ընդդիմության առաջարկած նախագիծը, որը քպականները հրաժարվեցին քննարկել, գոնե առնվազն երկու առանցքային տարբերություն ուներ: Նախ՝ հստակ շեշտվում էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ հասցեական նշվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը:
Ինչ վերաբերում է բուն քննարկմանը, ապա քպականները առիթը բաց չթողեցին դարձյալ սլաքներն ուղղել Ռուսաստանի ուղղությամբ: Ավելին, եղավ առաջարկ՝ «ՌԴ-ին կոչ է արվում» ձևակերպումը փոխել «Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք» ձևակերպմամբ: Զուգահեռ քպականները ինտենսիվ քննարկում էին ընդդիմությանը: Քննարկումից այնպիսի տպավորություն էր, որ իշխանական պատգամավորներն ավելի մեղմ էին թշնամական երկրի մասին իրենց որակումներում, քան հայաստանյան ընդդիմության ու ռուս խաղաղապահների հասցեին արված գնահատականներում»։