Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

15 դեկ 2022 10:59

ՀՀ-ին ոչ մեկ դրսից, Արեւմուտքից, Արեւելքից որեւէ բանով չի օգնելու՝ այնպես որ , մեկ վայրկյան առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման թեմային։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։

«Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես Հարավային Կովկասի երկրներ, մենք պետք է մեր խաղաղության եւ կայունության համար քայլեր անենք»,–ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ակնարկելով Հայաստանին, ասել է, թե այստեղ ոչ մեկ դրսից, Արեւմուտքից, Արեւելքից որեւէ բան չի ստանա՝ կոչ անելով Հայաստանին վայրկյան առաջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Անդրադառնալով «Լաչինի միջանցքի» թեմային, Չավուշօղլուն խոսել է խաղաղապահների դերի մասին՝ շեշտել է, թե ռուսներին է վերապահված խաղաղապահ միջնորդությունը եւ նրանք պետք է հետամուտ լինեն, որ ադրբեջանցի մասնագետների ստուգումները հանքաարդյունաբերության կենտրոններում որեւէ մեկը չարգելի։  «Այստեղ գլխավոր պարտականությունը ռուսներին է։ Քանի որ իրենք են ուղիղ ձեւով պատասխանատու Լաչինի միջանցքի գործունեության համար»,–ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պնդել էր, թե Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր