«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

15 դեկ 2022 12:18

Իրավիճակը նման է Լենինգրադի շրջափակմանը.Անհրաժեշտ է ստեղծել «օդային միջանցք» և գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ռուսական «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում շրջափակված Արցախը համեմատել է պաշարված Լենինգրադի հետ և բարձրացրել «օդային միջանցքի» անհրաժեշտության հարցը:


«Որպեսզի հասկանալի լինի ռուսաստանցի ընթերցողին, ստեղծված իրավիճակը նման է Լենինգրադի շրջափակմանը, երբ փակված էր «կյանքի ճանապարհը»: Եվս մեկ օրինակ՝ Արևմտյան Բեռլինի տարբերակը, որտեղ ածուխը տանում էինք ինքնաթիռներով»,- ասել է Վարդանյանը: Նա հույս է հայտնել, որ Արցախի իշխանություններին նույնպես կհաջողվի բացել «օդային միջանցք և բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում»:


«Մենք դեռևս ունենք էլեկտրականություն և հեռախոսակապ, բայց պահը, երբ կարող ենք զրկվել դրանից, մոտ է: Այժմ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ, կտրված են բառացիորեն ամեն ինչից: Բայց, դրանով հանդերձ, մեզ մոտ ամեն ինչ աշխատում է, գործում է, կա անկոտրում կամք, որ ամեն ինչ կհաղթահարվի»,- ասել է Վարդանյանը:


Նա ասել է, որ ճգնաժամը հաղթահարելու համար ստեղծվել է օպերատիվ շտապ, որոշակի սահմանափակումներ են դրվել պարենի և դեղամիջոցների վրա: «Ստեղծում ենք համակարգ՝ լիարժեք շրջափակման պայմաններում բնակիչներին ապահովելու բոլոր անհրաժեշտություններով: Անհրաժեշտ է, որ գործի Ստեփանակերտի օդանավակայանը: Դրա համար անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի ստեղծվի մարդասիրական միջանցք, և մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում: Դա միակ հնարավորությունն է կախում չունենալու Ադրբեջանից: Անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, որը թույլ կտա մարդասիրական օդանավերին թռչել Արցախ: Դա կարևոր պայման է մեզ այստեղ որպես համայնք պահելու համար: Որպեսզի այսպիսի իրավիճակ նորից չկրկնվի: Օդանավակայանը լիարժեք կարող է գործել»,- ասել է նա:


Մեկնաբանելով Բաքվի հետ գործակցելու հնարավորությունը՝ այս և այլ ճգնաժամերը լուծելու ուղղությամբ, Վարդանյանն ասել է, որ այդ հարցի շուրջ բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը: «Ադրբեջանը պետք է հասկանա, որ պետք է ճանաչել Արցախը որպես բանակցությունների կողմ: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կարելի է քննարկել: Այստեղ մարդկանց ամբոխ չէ ապրում, սա երկիր է, պետություն: Կան ինստիտուտներ, խորհրդարան, կառավարություն, նախագահ, հասարակական կազմակերպություններ: Պետք է նստել և բանակցություններ վարել, այլ տարբերակ չկա»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր