Վարչապետը՝ Լաչինի միջանցքում ստեղծված լարված իրավիճակի մասին
![](https://mamul.am/images/photos/221215/varchapety-lachini-mijancqum-s-n255224-1.jpg)
«ՀՀ տարածքով որեւէ միջանցքի գոյություն եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաեւ ՀՀ կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ եւ տգետ են պնդումները, թե Հայաստանը բանավոր նման նման խոստում է տվել որեւէ մեկի:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է:
Եռկողմ հայտարարությունը այս գործընթացում Հայաստանի սուվերենության որեւէ սահմանափակում չի նախատեսում, հետեւաբար, Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ»,-հայտարարեց նա: