Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

15 դեկ 2022 13:14

Ռուսական կործանիչները թռիչքներ են իրականացրել Հայաստանում․ Արցախն ու խաղաղապահները շրջափակված են

ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի МиГ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները մասնակցել են ուսումնառազմական թռիչքներին Հայաստանում։ Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

«Օդաչուների առաջ խնդիր էր դրված կատարել բարդ պիլոտաժի Էլեմենտներ՝ մարտական շրջադարձեր, հորիզոնական «տակառ», վիրաժներ,  թեքության մեծ անկյուններով վերընթացները և այլն», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Հարավային ռազմական շրջանի օպերատիվ-մարտավարական ավիացիոն անձնակազմները զույգերով և ստորաբաժանումներով թռիչքներ են իրականացրել բարձրադիր վայրերում տարբեր բարձրություններում՝ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։

Հարավային ռազմական շրջանի 100-ից ավելի զինծառայողներ ներգրավվել են ուսումնական թռիչքներում, ներգրավվել են ավելի քան 10 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ МиГ-29 կործանիչներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր