Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

15 դեկ 2022 13:40

Տեսանյութ. «Գորշ գայլերի» կողմնակիցները ևս մասնակից են, այն աստիճան ցինիկ են, որ դրանցից մեկը ակցիաների ժամանակ հայերենով կոչեր է անում

Ցավոք սրտի միջազգային արձագանքն հիմա խիստ անբավարար է, ճիշտ է կան գնահատականներ որոշ երկրներից, բայց դա գրեթե ոչինչ է։ Որովհետև այն ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի համար ապահովում է բացարձակ անպատժելիություն։ Այս մասին լրզգրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։


«Մի անգամ փորձեցին փակել կյանքի ճանապարհը, տեսան, որ ոչինչ իրենց դեմ չի լինում, այդ անպատժելիությունից ոգևորված երկրորդ փուլն են արել։ Իբր բերել են անկախ էկոլոգիական ակտիվիստներ, իբր իրենք անկախ ակցիաներ են անում, իբր լրագրողներն էլ լուսաբանում են, մի բան էլ այդ մեսիջները վերցնում են իրենց պաշտոնյաները ու այնտեղից ինչ-որ պահանջներ են ներկայացնում։ Ակնհայտ է, որ սա տեղի է ունենում Ադրբեջանի իշխանությունների անմիջական կազմակերպությամբ։ Մենք հրապարակել ենք տվյալներ, ովքեր մասնակցում են այս ակցիաներին, բայց իբր հայտարարարագրված են որպես ՀԿ-ների ղեկաարներ, բայց նրանք ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից նաև գործող ու նախկին զինվորականներ կան, որոնք բացարձակ  ծայրահեղական ազգայնական գաղափարներով են, «Գորշ գայլերի» հետ կապ ունեցողներ են, բացահայտ ցույց են տալիս դա։ Նրանք այն աստիճան ցինիկ են, որ դրանցից մեկը ակցիաների ժամանակ հայերենով խոսելով կոչեր է անում, ասում է պետք է միասին ապրենք, բայց երբ իր էջում նայում ես իր գործունեությունը ամենահայատյաց գործիչներից մեկն է»,- ասաց նա։


Նրա խոսքով՝ այս ամենը ամբողջությամբ լուսաբանվում է միակողմանի՝ միայն ադրբեջանական կողմին ձեռնտու ձևով․ «Միայն ադրբեջանական լրատվամիջոցները կարող են այդ վայրեր այցելել, ոչ Հայաստանից, ոչ Արցախից այդ վայրեր լրագրողներ չեն կարող գնալ։ Իսկ ադրբեջանական կողմը այդ ինֆորմացիան վերցնում է, որը սադրիչ է և վիրավորանքներով լի, նրանք տարածում են դա միջազգային կառույցներով, լրատվամիջոցներով, փորձում են միջազգային ընկալում ձևավորել իրենց ձեռնտու ձևով։ Ակնհայտ է, որ սա նախապես մշակված քայլեր են»,- ասաց նա։


Նախկին ՄԻՊ-ը կարծում է, որ սա ուղղված է նաև Հայաստանի դեմ ուղղված քայլ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր