Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 դեկ 2022 14:44

1980 խաղաղապահը քիչ է, պետք է, որ խաղաղապահների թիվն ավելանա.Միջազգային հանրությունն էլ պետք է ճնշի Ադրբեջանին, ինչն առայժմ քիչ է նկատվում

Արցախի Արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը պետք է վերածվի ճնշման։


«Բազմաթիվ արձագանքներ կան, այսպես կոչված՝ արձագանքի առաջին փուլ, բայց դրանից հետո պետք է կոնկրետ գործի անցնել։ Որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այս ցեղասպանական քայլը, պետք է նրա վրա քաղաքական ճնշում լինի, այդ ճնշումը դեռ չենք տեսնում, գուցե դեռ չենք զգում, երբ ճանապարհը բացվի՝ կերեւա։ Ըստ երույթին, Ադրբեջանը ապտակում է նաեւ միջազգային հանրությանը»,– ասաց Դավիթ Բաբայանը։


Արցախցի պաշտոնյայի խոսքով, ռուս խաղաղապահներին պետք է միջազգային մանդատ տրվի, որ նրանք լիազորություն ունենան խաղաղություն պարտադրել։


«1980 խաղաղապահը քիչ է, դա սիմվոլիկ թիվ է։ Անհրաժեշտ է, որ խաղաղապահների թիվն ավելանա, ինչքան շատ՝ այնքան լավ։ Շուշիի մատույցներում տեղակայված է 10–ից 15 խաղաղապահ, մենք ասում ենք՝ ավելացրեք խաղաղապահների թիվը։ Նրանց տվեք միջազգային մանդատ, որ լիազորություն ստանան խաղաղություն պարտադրել, ինչպես արվում է Կոսովոյում, Բոսնիայում։ Եթե միջազգային մանդատ տրվի, ապա ոչ ոք չի կարող գալ եւ ճանապարհը փակել, ցանկացած մարդ, ով առանց զգուշացնելու կարող է գալ, նրանք կարող են կրակել, սա է մանդատը, որ Ադրբեջանը զուսպ լինի,– ասաց Դավիթ Բաբայանը։


Հարցին, թե Արցախը գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ռուս խաղաղապահների թվի ավելացման համար, Դավիթ Բաբայանն ասաց.


«Մենք բազմաթիվ անգամներ դիմել են նաեւ Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ հարցը բարձրաձայնել ենք նաեւ արեւմտյան կոլեգաների մոտ»։


Հարցին, արձագանք եղե՞լ է, Արցախի պաշտոնյան պատասխանեց.


«Իրենք ըմբռնումով են մոտենում այդ հարցին»։


Դավիթ Բաբայանի խոսքով, միջազգային կառույցներին ուղարկված բազմաթիվ նամակներ կան։


«Մենք այս պահին դիմում ենք ՄԱԿ–ին, որպեսզի միջամտեն եւ Ադրբեջանի ագրեսիան կանխեն։ Այդ նամակը շրջանառվում է ՄԱԿ–ում»,– նշեց նա։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր