Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը          Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 դեկ 2022 15:05

Տեսանյութ ․Բանակցություններում դրական միտում չկա․ՄԱԿ- ի գրասենյակից էյ ոչ ոք կապի դուրս չի եկել

Լաչինի միջանցքի բացման հետ կապված բանակցություններում դրական միտում չկա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։


Նա պարզաբանեց, որ իրավասու չէ ներկայացնել բանակցությունների մանրամասները։ Անցած տարվանից ռուս խաղաղապահների հետ հաղորդակցության համակարգումն իրականացնում է Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նրա խոսքով՝ հենց Բալասանյանն է հիմնական կոնտակտային անձը, բայց անհրաժեշտության դեպքում այլ պաշտոնյաներ կոնկրետ թեմաներով կապ են հաստատում խաղաղապահների հետ։


Բեգլարյանը տեղեկացրեց, որ նստացույցի սկզբում իրեն մոտեցել են ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները եւ մասնավոր կարծիք հայտնել, ջուր եւ թեյ առաջարկել, սակայն ՄԱԿ- ի գրասենյակի ղեկավար կազմի կողմից պաշտոնական արձագանք չի եղել, ոչ ոք կապի դուրս չի եկել:


«Նստացույցի մեկնարկի մասին հայտարարելուց հետո ինձ մոտեցավ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը եւ աջակցություն հայտնեց, մոտեցան նաեւ իշխող կուսակցության եւ ընդդիմության պատգամավորները։ Ինչպես ավելի վաղ ասել էի, Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել են իրենց առաջարկները, բայց մանրամասներ չեմ կարող ներկայացնել, քանի որ հանդիպումը փակ ռեժիմով է ընթացել։ Օմբուդսմենները եւ երկու հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչները կապի մեջ են»,-հավելեց նա։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց նստացույց է սկսել՝ հաջակցություն Ղարաբաղի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր