ՊՆ-ն սպաներին տհաճ անակնկալ է արել․ թիկունքից տհաճ անակնկալ են մատուցել
![](https://yerkir.am/storage/articles/2022/12/15/60ae290a59edb6cadeb42c21073b44c3_1671105757.jpg)
Բայց սա միակ տհաճ անակնկալ չէ տարեմուտից առաջ․ դեկտեմբերի աշխատավարձերը սպայական կազմն ստանալու է կես աշխատավարձի չափով՝ կրկին նույն պատճառաբանությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի աշխատավարձերի մյուս մասը ծառայողները կստանան հաջորդ տարի։
Պաշտպանության նախարարությունից պարզաբանում պահանջեցինք ստացված դժգոհությունների վերաբերյալ, այդ թվում՝ հիմնավորում, թե ինչ հիմնավորմամբ և ծառայողների որ խմբին է տարեվերջին աշխատավարձերը մաս մաս տրվելու։ ՊՆ-ից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը և արել ենք։
Նշենք, որ ֆինանսական դժգոհությունների մասին խոսք չկա ուժային մյուս կառույցներում և սա այն դեպքում, երբ հսկայական տարբերություն կա, օրինակ, Երևանի կամ մարզային քաղաքների փողոցներում շվշվոցով մեքենաներին ուղղորդող պարեկի ու սահմանապահ զինծառայողի վարձատրության միջև։
Պարեկային ծառայողով հպարտացող Նիկոլ Փաշինյանի չափանիշներով, սահմանային միջադեպերը կյանքի գնով կանխող սահմանապահը 130-150 հազար դրամ է վճարվում, իսկ պարեկը ամսվա 15 օր քաղաքային միջավայրի ներքին կարգուկանոնը հսկելու և հաճախ քաղաքացիներին ծեծի ենթարկելու ու անպատիժ մնալու համար՝ 360-400 հազար դրամ: