Ադրբեջանցի սահմանապահներ պիտի լինեն ռուս խաղաղապահների փոխարեն․ Բաքուն սպառնում է

Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է պատգամավոր Ռազի Նուրուլլաեւը, հայտնում է ԱՊԱ-ն։ Պատգամավորը կարծիքով, Ադրբեջանը պետք է պահանջի ռուս խաղաղապահների առաքելության վաղաժամկետ դադարեցման մասին. «Քանի դեռ նրանք Ղարաբաղում են, հայերն այս հարցը կօգտագործեն իրենց նպատակների համար։ Ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում ուղղակի խոչընդոտ է խաղաղ գործընթացին»։
Պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին նույնպես նշել է, որ Ղարաբաղ տանող ճանապարհին պետք է ստեղծվեն Ադրբեջանի սահմանային և մաքսային անցակետեր.
«Մենք պետք է ուժեղացնենք վերահսկողությունն այնտեղ. եթե հայերը չեն ընդունում 2020 թվականի նոյեմբերի 10-ի փաստաթուղթը, ապա չեն ճանաչում պատերազմի ավարտը»։