Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

16 դեկ 2022 14:54

Ադրբեջանը նախատեսում է թուրքական զինուժ տեղակայել տարածաշրջանում. ParsToday

Ադրբեջանը ծրագրում է թուրքական բանակ տեղակայել Հարավային Կովկասում։ Այս մասին զգուշացնում է Իրանի պետական ​​ParsToday գործակալությունը։

Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ իր հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Բաքուն բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին «հայերի կողմից ղարաբաղյան ռեսուրսների անօրինական շահագործման» հարցով։ Ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է վարկաբեկել ռուսական խաղաղապահ զորախումբը՝ փորձելով այն փոխարինել թուրքական զինուժով, որին չհաջողվեց իրականացնել Անկարայի պլանները Սիրիայում և Իրաքում, կամ էլ հասնել շփման գծում ռուս-թուրքական համատեղ տեղակայման։ 

Իրանական լրատվամիջոցը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայությունը տարածաշրջանում լուրջ խնդիրներ կստեղծի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր