Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

16 դեկ 2022 15:24

ԿԳՄՍՆ-ն հերքում է հայրենասիրական դասընթացների արգելքն այնպես, ինչպես բուհերի միավորումն էր հերքում

Դպրոցներում բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումն արգելելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։ Այս թեմայով այլ մանրամասների համար Սարդարյանը խնդրեց դիմել ԿԳՄՍՆ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությանը։


ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը 24News-ին փոխանցեց «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ պարզաբանումը։ «Անվտանգ դպրոցներ» հռչակագիրը միջկառավարական քաղաքական պարտավորություն է, որը երկրներին հնարավորություն է ընձեռում աջակցություն հայտնել ուսանողներին, ուսուցիչներին, դպրոցներին և համալսարաններին զինված հակամարտության ժամանակ հարձակումներից պաշտպանելու, զինված հակամարտությունների ժամանակ կրթության շարունակականության կարևորության համար դպրոցների ռազմական օգտագործումը կանխելու նպատակով կոնկրետ միջոցառումներ իրականացման համար։


ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը 24News-ին է փոխանցել հետևյալ պատասխանը․ «Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ:


Համապատասխան գրություն մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող դպրոցներին ուղարկվել է հիշյալ հռչակագրի պահանջների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, այն է՝ կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից:


«ՀՀ-ն «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը վավերացրել է դեռևս 2017 թվականին՝ դառնալով միջազգային մարդասիրական այդ փաստաթղթին միացող 60-րդ երկիրը: Ներկայում հռչակագրին միացել է 115 պետություն: Լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Անվտանգ դպրոցներ» հռչակագիրը՝ այդպիսով խաթարելով համաշխարհային կոալիցիայի՝ զինված բախումների ընթացքում կրթության ոլորտը նպատակային հարձակումներից զերծ պահելու ջանքերը:


Ընդ որում, 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն իր հենակետերը տեղադրում էր նաև կրթական հաստատությունների հարևանությամբ՝ հետագայում հայկական կողմի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար», - ասված է Մելիքբեկյանի պատասխանում։


Նշենք, որ երբ տեղեկություն տարածվեց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը Ֆիզկուլտինստիտուտին ու Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանին միացնելու՝ կառավարության մտադրության մասին, ԿԳՄՍՆ-ն հետևողականորեն հերքում էր։ Սակայն երբ այս մասին տեղեկությունը լայն արձագանք ստացավ, նախարարությանն այլ տարբերակ չէր մնում, քան այս թեմայով ավելի բաց խոսելն ու հաստատել նշված տեղեկության իսկությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր