Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

16 դեկ 2022 15:40

Ադրբեջանցի «բնապահպանների» առաջարկը՝ Բերձորի միջանցքում.Մաքսակետը Արցախի համար ոչ թե լինելու է հսկիչ կետ, այլ՝ բանտ

Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ենք տարբեր հարցեր՝ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու, համատեղ կերպով Արցախի հայության շահերը պաշտպանելու վերաբերյալ, այդ պատրաստակամությունը իսկապես կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։


Վերջինս նշեց, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավված է միջանցքի բացման աշխատանքներին։


«Մենք ուզում ենք, որպեսզի համապատասխան քայլեր ու գնահատականներ անեն նաև այլ  երկրները ևս։ Գոհունակությամբ ուզում ենք նշել, որ լավ հայտարարություններ են եղել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եվրոպական տարբեր երկրներից, որոնք դատապարտել են Ադրբեջանին։ Այժմ ուզում ենք, որ գործընթացը հայտարարությունների փուլից անցնի գործնական փուլ, որովհետև Ադրբեջանի այդ ակցիան քաղաքակիրթ աշխարհի դեմ է»,- ասաց Բաբայանը։


Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այս քայլով Ադրբեջանը փորձ է անում նաև ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, Բաբայանը ասաց․


«Եթե ճնշում են Արցախը, բնական է, որ այդ ցավը, այդ ճնշումը չի կարող չտարածվել նաև Հայաստանի վրա, բայց փոխկապակցել մեկը մյուսի հետ, ճիշտ չէ, ընդհանրապես ես չեմ ընդունում «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը»։


Բաբայանը ընդգծեց, որ ադրբեջանցի «բնապահպանների»՝ Բերձորի միջանցքում մաքսակետ դնելու առաջարկը անընդունելի է։


«Դա անքննարկելի է, որովհետև ռուս խաղաղապահները արդեն իրականացնում են այդ գործառույթը, բացի այդ ըստ 2020թ-ի պայմանավորվածության՝ այդպիսի բան չի կարող լինել։ Մաքսակետը Արցախի համար ոչ թե լինելու է հսկիչ կետ, այլ՝ բանտ, անհնար է, որ նման բան լինի։ Ինչպե՞ս պետք է պարտադրեն, եթե մենք սկզբունքորեն դա չենք ուզում»,- նշեց Դավիթ Բաբայանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր