Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

17 դեկ 2022 10:29

Հնարավոր է ճանապարհը բացվի, և երբ աղմուկը դադարի, Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմն իրականացնի իր պահանջը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի քաղաքական շրջանակներում անհանգստություններ ունեն, որ թեպետ դիմադրում են և պատրաստ են օրեր շարունակ զրկանքների դիմանալ, սակայն ոչ մի սանտիմետր զիջումների չգնալ, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենց թիկունքում՝ ՀՀ իշխանությունները նույնը կանեն։

Երեկվանից Արցախում խոսակցություններ են ծավալվում, որ հնարավոր է ճանապարհը բացվի, և երբ աղմուկը դադարի, Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմն իրականացնի իր պահանջը՝ ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրելու վերաբերյալ։ Եվ որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է դա ներկայացնի որպես լավագույն լուծում՝ ասելով, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին ևս նման ռեժիմ կգործի, կարևորը՝ դա չի լինի միջանցքային տրամաբանությամբ, մինչդեռ նորմալ մարդիկ հասկանում են, որ իրավիճակները բոլորովին տարբեր են։ Հիշեցնենք, որ Ալիևը քանիցս հայտարարել է, որ Սյունիքում իրենք ևս պիտի ստանան այնպիսի ճանապարհ, ինչպիսին գործում է Լաչինում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր