Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

17 դեկ 2022 11:17

Ո՞րն է Ադրբեջանի թույլ կողմերից մեկը, որի վրա ճնշելով կարելի կլինի նրանց կատվի ձագի նման «համեստ» դարձնել

Իրանա-ադրբեջանական հարաբերություններն իրենց լարվածության պիկին են հասել, երբ պարզվեց, որ իրանական Sahar հեռուստաընկերությունը պատրաստվում է «Հեյդար Ալիև» փաստավավերագրական ֆիլմով հանդես գալ Իրանի ադրբեջանաբնակ մարզերում:


Այդ լուրից հետո Իրանի պետական ​​ռադիոյի և հեռուստատեսության «Սահար Ազարի» իրանական (ադրբեջանալեզու) հեռուստաալիքի եթերում և սոցիալական էջերում ցանցահենային հարձակումներ են սկսվել ալիքի էջերի վրա, իսկ YouTube-ում «Սահար Ազարիի» գլխավոր էջը փակվել է: Ադրբեջանում Sahar Azari պորտալն արդեն արգելափակվել է:


«Սահար Ազարի» ներկայացուցիչները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ. «...Իլհամ Ալիևը սիոնիստների աջակցությամբ Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր բացահայտ և միջամտողական հայտարարություններով, և խախտելով բարիդրացիությունը, մոբիլիզացրել է պետական​​ լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն Իրանի դեմ: Դրանից հետո Sahar Azari ալիքը որոշել է հեռարձակել «Հեյդար Ալիև» վավերագրական ֆիլմը։ Հեյդար Ալիևի մասին վավերագրական ֆիլմը տարբեր ապացույցների օգնությամբ բացահայտում է Ալիևների և Փաշաևների կլանային ռեժիմի կուլիսային հակաիրանական և սադրիչ քաղաքականությունը...»։ 


Ադրբեջանի իշխանություններն այն աստիճանի էին անհանգստացած այդ ֆիլմի ցուցադրման սպառնալիքով, որ կուլիսային բանակցություններ սկսեցին իրանական կողմի հետ ֆիլմի ցուցադրումը կանխելու համար:


Այս պահի դրությամբ, կարծես թե կուլիսային բանակցությունները հաջողվել են: Սակայն ինչքան կտևի այս քաղաքական «զինադադարը» ոչ ոք չի կարող ասել: Պարզ է մեկ բան, այս քայլից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում գրեթե դադարել է հակաիրանական քարոզչությունը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Թեհրանը գտել է Ադրբեջանի վրա ազդելու արդյունավետ միջոցը, ընդվորում առանց ուժի ցուցադրման և հրապարակային քննադատության:


Սույն փաստը ուշագրավ է նաև մեզ համար, թե որն է Ադրբեջանի թույլ կողմերից մեկը, որի վրա ճնշելով կարելի կլինի նրանց կատվի ձաքի նման «համեստ» դարձնել:


Սա է իրականությունը:
zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր