Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 դեկ 2022 11:32

Արցախի իշխանությունները չեն գնում զիջման և թույլ չեն տալիս նրանց մտնել հանք, Ադրբեջանական կողմը փորձում է նոր մարդիկ հավաքագրել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. Ադրբեջանական կողմը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին կրկին չի հաջողվել իրենց մոտեցնել հանքավայրին: Այսպես, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, «պատվիրակությունը, որը բաղկացած է էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, էկոնոմիկայի նախարարությանը կից գույքի հարցերով պետական ծառայության և «AzerGold» ՓԲԸ-ի ներկայացուցիչներից, հանդիպում է անցկացրել ռուս խաղաղապահների շտաբում, հայտնել է մոնիթորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը:

Հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ ներկայացված ճանապարհային քարտեզի համաձայն պետք է իրականացվեն «Ղըզըլբուլաղ» ոսկու և «Դեմիրլի» (Կաշեն ու Դրմբոն) պղնձամոլիբդենային հանքերի զննումներ, լուծվեն համապատասխան մոնիթորինգի և գույքագրման աշխատանքների կազմակերպման հարցերը։

Հերթական անգամ անհրաժեշտ պայմաններ չստեղծվեցին մոնիթորինգային խմբի կողմից հանքավայրերի զննություն իրականացնելու համար և ձեռք չբերվեց առաջադրված խնդիրների կատարումը»,- նշել է Մամեդովը։

Իմ տպավորությամբ, ադրբեջանական կողմը փորձում է նոր մարդիկ հավաքագրել ցույցը շարունակելու համար, քանի որ Արցախի իշխանությունները չեն գնում զիջման և թույլ չեն տալիս նրանց մտնել հանք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր