Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները          Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին       Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները    

17 դեկ 2022 15:05

Հնարավոր ռազմական քայլերի գնալու սպառնալիքը Ադրբեջանը միշտ պահում է իր ձեռքին.Այս լարված իրավիճակում նման հաղորդագրության տարածումը պատահական չեմ համարում

Ադրբեջանի ԳՇ պետը ստուգել է մի շարք զորամասերի մարտունակությունը: Այս մասին տռելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:


«Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները, «Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վալիևն այցելել է կոմանդոս բրիգադներ և այլ զորամասեր ՝ ստորաբաժանումների մարտունակությունը ստուգելու նպատակով։ Գլխավոր շտաբի պետը ստուգել է հրամանատարների գործնական հմտությունների կատարելագործումը որոշումների կայացման և ուժերի կիրառման հարցում, ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը, մարտական հերթապահության կազմակերպումն ու կրումը: Անդրադառնալով զորավարժությունների և պարապմունքների ինտենսիվության և որակի բարձրացմանը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանձնարարել է դրանք անցկացնել իրական մարտի պայմաններին համապատասխան միջավայրում ՝ հաշվի առնելով «Հայրենական» պատերազմի (Արցախի դեմ սանձազերծված 44–օրյա պատերազմը) ընթացքում ձեռք բերված փորձը, ինչպես նաև վերջին գործողությունները, հատկապես այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած մարտական բախումները (ՀՀ–ի դեմ սանձազերծված ագրեսիան)»:


Այս լարված իրավիճակում նման հաղորդագրության տարածումը պատահական չեմ համարում: Հնարավոր ռազմական քայլերի գնալու սպառնալիքը Ադրբեջանը միշտ պահում է իր ձեռքին՝ որպես ՀՀ–ի ու Արցախի դեմ ճնշման միջոց, քանի որ Ադրբեջանը դեռևս չի պատժվել ագրեսիայի համար: Այս ֆոնին ավելի հասկանալի են դառնում իրենց ՊՆ–ի կողմից ամեն օր տարածվող ապատեղեկատվությունները, թե իբր ՀՀ–ն կամ Արցախը խախտում են հրադադարը »,- տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր