Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

19 դեկ 2022 12:17

Այո, Կիևը փորձել է սպանել ՌԴ ԶՈՒ ԳՇ պետին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է The New York Times-ի տեղեկությունն այն մասին, որ Կիևը փորձել է սպանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Նրա խոսքով՝ մահափորձը եղել է ապրիլի երկրորդ կեսին կամ մայիսին՝ Խարկովի մարզի Իզյում քաղաքում։ 


ՌԴ իշխանությունները Գերասիմովի այս քաղաք այցելության մասին չեն հայտնել, գրում է kommersant.ru-ն։


«Եկեք բացահայտենք մի սարսափելի գաղտնիք. Գերասիմովը Իզյումում էր, և մենք հարվածեցինք Գերասիմովին։ Նման բան եղել է»,- ասել է Արեստովիչը Feigin Live YouTube ալիքի եթերում:


Նրա խոսքով՝ Կիևը «հարվածել է այն շտաբին», որտեղ գտնվում էր պարոն Գերասիմովը, սակայն նրան «հաջողվել է հարվածից կարճ ժամանակ առաջ հեռանալ»։


NYT-ը նախօրեին՝ դեկտեմբերի 17-ին, հրապարակել է նյութեր ՌԴ Գլխավոր շտաբի պետի դեմ  մահափորձի մասին։ Թերթը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ է պլանավորել գնալ Գլխավոր շտաբի պետը, և արդյոք նա ի վերջո այցելել է այս վայր։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Վաշինգտոնը գիտեր այցի մասին, սակայն ամերիկացի պաշտոնյաները նախ թաքցրել են Կիևից, իսկ երբ իմացել են հարձակման պլանների մասին, փորձել են հետ պահել դրանից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր