Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

19 դեկ 2022 18:35

Անբուժելի հիվանդ երեխան լեյկոզից բուժվել է բուժման նոր տեսակով

Բրիտանացի դեռահաս աղջիկը լեյկոզից բուժվել է բուժման նոր տեսակով, որը կոչվում է բազային խմբագրում:
13-ամյա Ալիսայի մյուս բոլոր բուժումներն անհաջող էին, ուստի Լոնդոնի աշխարհահռչակ Great Ormond Street մանկական հիվանդանոցի բժիշկները, փաստորեն, նոր դեղամիջոց ստեղծեցին նրա համար։

Վեց ամիս անց նրա մարմնում քաղցկեղի բջիջներ չեն հայտնաբերվել, թեև Ալիսան դեռ բժիշկների հսկողության տակ է։
Անցյալ մայիսին Ալիսայի մոտ T-բջիջների սուր լիմֆոբլաստային լեյկոզ էր ախտորոշվել:
Նորմալ պայմաններում T-բջիջները օրգանիզմի պաշտպաններն են, սակայն Ալիսայի համար նրանց ակտիվությունը դուրս եկավ վերահսկողությունից և դարձավ վտանգավոր։

Ալիսան ուներ քաղցկեղի ագրեսիվ տեսակ։ Ոչ քիմիաթերապիան, ոչ ոսկրածուծի փոխպատվաստումը չօգնեցին։
Նրա մայրը՝ Կիոնան, պատմում է, որ անցյալ տարի սարսափել է Սուրբ Ծննդից՝ մտածելով, որ վերջին անգամ  է լինելու իր աղջկա հետ։
Այն, ինչ տեղի ունեցավ հետո, մի քանի տարի առաջ աներևակայելի էր:

Great Ormond Street-ի թիմն օգտագործել է գեների խմբագրման տեխնոլոգիա, որը հայտնվել է ընդամենը վեց տարի առաջ:
Բազային խմբագրումը թույլ է տալիս գիտնականներին ընտրել գենետիկ կոդի որոշակի հատված, այնուհետև փոխել միայն մեկ բազայի մոլեկուլային կառուցվածքը՝ այն փոխարկելով մյուսի և փոխելով գենետիկական հրահանգները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր