Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

19 դեկ 2022 12:52

Խնդրում եմ Ձեզ ծախսել ընդամենը մեկ րոպե, և միանալ այս ստորագրահավաքին

Ստորագրահավաք է մեկնարկել՝ ուղղված Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ ՍՈԿԱՐ-ի հետ եվրոպական ընկերությունների համագործակցության դեմ:


Խնդրում եմ Ձեզ ծախսել ընդամենը մեկ րոպե, և միանալ այս ստորագրահավաքին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ «Սիրելի բարեկամներ,


Ինչպես գիտեք, թշնամին արդեն 8 օր է շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին: Ողջ աշխարհով մեկ թափ է հավաքում բողոքի ալիք՝ այդ բարբարոսական գործողության դեմ: Ստորև ձեզ ներկայացվում է այդպիսի մի ստորագրահավաք, ուղղված Ադրբեջանի պետական նավթային ընկերության, ՍՈԿԱՐ-ի հետ եվրոպական ընկերությունների համագործակցության դեմ:


Խնդրում եմ Ձեզ ծախսել ընդամենը մեկ րոպե, և միանալ այս ստորագրահավաքին: Նաև, ակտիվ տարածեք ձեր մերձավորների շրջանում, որպեսզի այն հարյուր հազարավոր ձայներ հավաքի, այդ դեպքում անհնար է այն անտեսել: Կանխավ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին»,-գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր