Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

19 դեկ 2022 15:19

Վաշինգտոնը պիտի դադարեցնի իր գայթակղությունը.Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների վերսկսման լուրջ վտանգ է առաջանում

Ridus.ru–ն գրում է, որ Ուկրաինայում հակամարտության արդյունքները կարող են հրահրել բռնության և անկայունության աճ Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Նման կարծիք են հայտնել Քուինսի ինստիտուտի փորձագետները։ Բանն այն է, որ ըստ փորձագետների Ռուսաստանի ռազմական հզորությունն ու հեղինակությունը վատթարանում են, նախկին Խորհրդային Միության այլ երկրներում սառեցված հակամարտություններն ու լարվածությունը վերահսկելու նրա կարողությունը նույնպես վատանում է, և Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների վերսկսման լուրջ վտանգ է առաջանում: Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունների ծանր վիճակը ԱՄՆ–ի վարչակազմը կարող է գայթակղվել միջամտել նման հակամարտություններին, ինչը «սարսափելի» հետևանքներ կունենա տարածաշրջանի համար:

Ինչպես նշում են հրապարակման հեղինակներ Անատոլ Լիվենը և Արթին Տեր-Սիմոնյանը, ռուս-ուկրաինական հակամարտությունից եզրակացություններն են պատճառ դարձել Կովկասում, որտեղ ռուս խաղաղապահների վերահսկողությունը թուլացել է, քաղաքական դերակատարների կողմից արված  Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների բռնկման պատճառներից մեկը: «Ուժի այդ փոփոխությունը Վաշինգտոնի համար գայթակղություն է ստեղծում մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում և փորձ կատարել վերջ դնել ռուսական ազդեցությանը», - ասում են հետազոտողները:

Փորձագետների կարծիքով ԱՄՆ–ի ղեկավարությունը պետք է դիմադրի այդ գայթակղությանը։ Նախ այն պատճառով, որ ԱՄՆ-ն այդ տարածաշրջանում չունի կենսական ազգային շահեր։ Գոնե այնպիսի շահեր, որոնց պատճառով արժե մասնակցել պատերազմին։ Իրավիճակի մեջ մտնելը վտանգավոր է նաև այդ տարածաշրջանի հակամարտությունների բնույթով, որոնք, ինչպես նշել են Լիվենը և Տեր-Սիմոնյանը, «խորապես անլուծելի են և ունեն այնպիսի արմատներ, որոնք հին են և նախորդում են ինչպես Խորհրդային Միությանը, այնպես էլ այդ երկրի փլուզմանը»: «Դրանք չեն ստեղծվել Ռուսաստանի կողմից և չեն կարող լուծվել ԱՄՆ-ի կողմից»,– ուղղակիորեն հայտարարում են հեղինակները: Նրանք մատնանշում են նաև ներքաղաքական պահը: Ադրբեջանին աջակցության աճը սպառնում է Հայաստանին և դառը հակազդեցություն կառաջացնի ամերիկահայ համայնքում։

Մեկ այլ պոտենցիալ կետ, որտեղ պատերազմը կարող է բռնկվել Վրաստանն է: Վրաստանին ԱՄՆ-ի աջակցության ավելացումը վտանգ է ստեղծում, որ այդ երկրի իշխանությունները նոր փորձ կձեռնարկեն ուժով վերականգնել իրենց կորցրած տարածքները։ Արդյունքը, կարծում են Քվինսիի ինստիտուտի փորձագետները, կլինի հերթական պատերազմը Ռուսաստանի հետ, որի արդյունքները կլինեն անորոշ և շատ վտանգավոր։

Միացյալ Նահանգները պետք է շարունակեն օգտակար, բայց սահմանափակ դիվանագիտական ​​դեր խաղալ ոչ թե տարածաշրջանում տերությունների միջև վեճերը լուծելու, այլ լարվածությունը նվազեցնելու և բռնության նոր բռնկումները կանխելու համար, պնդում են Լիվենն ու Տեր-Սիմոնյանը։ Եվ այդ սցենարով ԱՄՆ-ին պետք չէ պայքարել Կովկասից Ռուսաստանի ամբողջական դուրսբերման համար։ Բանն այն է, որ այդ տարածաշրջանի որոշ հատվածներում Ռուսաստանը, ըստ հեղինակների, գործել է կայունությունը պահպանելու և զինյալների ներթափանցումն ու տարածումը զսպելու համար, ընդ որում այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ալ-Քաիդան» և նրանց հետ անմիջական փոխկապակցված կազմակերպությունները, որոնք Միացյալ Նահանգների դաժան ու վտանգավոր թշնամիներ են: 

Կենտրոնական Ասիայում ևս ռուսական ուժերը կարևոր դեր են խաղացել Տաջիկստանը Աֆղանստանից իսլամիստական ​​ծայրահեղականության տարածումից պաշտպանելու գործում: 2022 թվականի սեպտեմբերին Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանային հակամարտությունը կարող է նաև մասամբ պայմանավորված լինել այդ երկրների միջև հարաբերությունների վրա ազդելու Ռուսաստանի ունակության նվազմամբ։ Այդ բախումը հանգեցրել է տասնյակ զոհերի, իսկ ավելի քան 100000 մարդ դարձել են փախստական։ Նմանատիպ սահմանային խնդիրներ կան Կենտրոնական Ասիայի մի քանի այլ պետությունների միջև ևս։

Եվ վերջապես, քաոսային վակուումը կարող է գրավել Չինաստանին, ինչը, անշուշտ, չի բխում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից:

ԱՄՆ-ն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերել Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների կառուցման նկատմամբ կապված Կասպից ծովում այդ երկրի նավթի և գազի զգալի պաշարների հետ։ Դրանք նոր նշանակություն են ստացել կապված ուկրաինական պատերազմի և արևմտյան պատժամիջոցների հետ Եվրոպա ռուսական գազի մատակարարումների կրճատման հետ։ Ադրբեջանն ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է նաև որպես Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի պոտենցիալ դաշնակից: Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ հարաբերություններն օգնում են Վաշինգտոնին ճնշում գործադրել Թեհրանի վրա։ «Միացյալ Նահանգները չպետք է ձգտեն վերացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Նրանք պետք է գիտակցեն, որ որպես տեղական մեծ տերություն, այն կարևոր մասնաբաժին ունի տարածաշրջանում և փորձեն օգնել մշակել միջազգային մոտեցումներ, որոնք հաշվի կառնեն դա»,- պնդում են հետազոտողները:

Նրանք Բայդենի վարչակազմին  հատկապես զգուշացնում են ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է դրդել Վրաստանի ղեկավարությանը վերսկսել Աբխազիան և Հարավային Օսիան նվաճելու պատերազմը։ Ենթադրվում է, որ ցանկալի է բեռնվածության մի մասը տեղափոխել դաշնակիցների և միջազգային կազմակերպությունների ուսերին, որոնք իրենց դերը կունենան շարունակելու առկա այն դիվանագիտական ​​ջանքերը, որոնք ուղղված կլինեն տարբեր կողմերի միջև լարվածությունը նվազեցնելուն և գործող հրադադարը պահպանելուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր