Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

19 դեկ 2022 16:15

Թե ինչու չենք օգնել դեօկուպացնե՞լ...քանի որ չմտածված քայլերը հայ-ադրբեջանական սահմանին կարող էին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի

Չմտածված քայլերը հայ-ադրբեջանական սահմանին կարող էին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի մի քանի պետությունների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։


Մեկնաբանելով այն կարծիքը, թե ՀԱՊԿ-ը «ցանկանում է հեռանալ Հայաստանից», Ստանիսլավ Զասը նշել է, որ համաձայն չէ դրա հետ. «Իհարկե, ոչ։ Միջոցառումները, որոնք այս տարի իրականացվել են, վկայում են այդ մասին։ Երեք անգամ պետությունների ղեկավարները հավաքվել են, քննարկել իրավիճակը սահմանին։ ՀԱՊԿ առաքելություն է ուղարկվել սահման։ Մշակվել է Հայաստանին օգնության ցուցաբերման որոշման նախագիծ։ Բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են»։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ինքն էլ է եղել առաքելության կազմում։


«Անգամ որոշ բարձրաստիճան անձինք այնպիսի կարծիքներ են հնչեցրել, թե ինչու չենք օգնել դեօկուպացնել... պետք է հասկանալ այդպիսի քայլերի հետեւանքները՝ ընդհուպ մինչեւ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը մի քանի պետությունների մասնակցությամբ»,- նախազգուշացրել է Զասը։


Նա միաժամանակ փաստել է, որ առաքելության արդյունքների հիման վրա առաջարկված լուծումները կշռադատված եւ համարժեք էին։ «Ինչ վերաբերում է առաքելությանը, ապա օգնության ցուցաբերման առաջարկները, կետերից մեկն էլ առաքելություն ուղարկելն էր սահման։ Ներկայացվել են կազմը, ժամկետները՝ 2 ամիս, խնդիրները եւ մանդատը։ Առաքելության հիմնական նշանակությունը իրավիճակի ուսումնասիրումն էր տեղերում եւ առաջարկների պատրաստումը։ Դրանք մնում են ուժի մեջ, եթե ՀՀ-ն անհրաժեշտ համարի բոլոր 6 կամ առանձին կետերի վերաբերյալ. կարելի է  բավական օպերատիվ իրականացնել։ Իմ կողմից կարծում եմ, որ դա օգտակար կլիներ։ Բայց դա, իհարկե, Հայաստանի որոշումն է»,- նշել է Զասը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր