Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

20 դեկ 2022 11:01

Մենք մեզ հիմարի տեղ չպետք է դնենք,սեպտեմբերի 13-14-ի պատերազմով Ալիեւը մեզ հուշեց, որ խոսքը գնում է 5 կմ ճանապարհի մասին, որի մեջ, ի վերջո, կմտնի Տիգրանակերտը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ` Ադրբեջանը Բերձորի միջանցքը փակել է, քանի որ իր համար 2 կարմիր գիծ կա՝ հասնել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի նկատմամբ լիակատար վերահսկողության, ինչը նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված չէ եւ հասնել դեպի Նախիջեւանի միջանցքի բացման, ինչը նոյեմբերի 9-ի համաձայնագրի 3-րդ կետով շատ անորոշ է գրված:


- Ես կարդացել եմ համաձայնագրի ռուսերեն տարբերակը, որտեղ գրված է, որ ադրբեջանցիներն անխոչընդոտ պետք է անցնեն դեպի Նախիջեւան տանող ճանապարհով, որի անվտանգությունն ու վերահսկողությունն ապահովվելու են ռուսական զորքերը: Համաձայնագրի ռուսական տարբերակում գրված չէ, թե հայկական կողմն ինչ-որ բան պետք է տա, այլ գրված է, որ նոր կոմունիկացիա պետք է լինի: Մենք մեզ հիմարի տեղ չպետք է դնենք, խոսքը Մեղրիով անցնող երկաթգծի մասին չէ, քանի որ այստեղ արդեն ռուսական սահմանապահ զորքեր կան՝ Իրանի սահմանին: Սեպտեմբերի 13-14-ի պատերազմով Ալիեւը մեզ հուշեց, որ խոսքը գնում է 5 կմ ճանապարհի մասին, որի մեջ, ի վերջո, կմտնի Տիգրանակերտը (Քյարքին)»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր