Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

20 դեկ 2022 11:53

Ծիծաղելի վիճակում են հայտնվել դեսպանատների առաջ ակցիաներ կազմակերպող քաղաքացիները

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.


«Պատկերացնում եմ, թե ինչ ծիծաղելի իրավիճակում կհայտնվեին Լեհաստանի այն քաղաքացիները, ովքեր իրենց կառավարության գործունեության հետևանքով առաջացած ենթադրյալ անվտանգային և իրենց կենսագործունեության, ինչպես նաև պետականության կորստի սպառնալիքների համար բողոքի ակցիաներ կազմակերպեին Վարշավայում Հայաստանի կամ այլ երկրի դեսպանատների առջև։


Հիմա այդ վիճակում են հայտնվել Երևանում տարբեր միջազգային կազմակերպությունների և դեսպանատների առաջ նստացույցեր և ակցիաներ կազմակերպող ՀՀ քաղաքացիները, ովքեր Հայաստանի կառավարությունը (Հայաստանում Ադրբեջանի փաստացի դեսպանություն),  ՀՀ Ազգային ժողովին (Մինի Մեջլիս) թողած «պահանջներ» և բողոքներ են ներկայացնում այլ երկրների։


Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում իմ պաշտոնավարման շրջանում ոչ մի լեհ մեր դեսպանատան դիմաց բողոքի ակցիա չի իրականացրել։ Նման ակցիաներ  իրականացրել են միայն ադրբեջանցիները, իսկ 2018 թվականին` նաև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից ոգևորված մի քանի հայեր, ովքեր ներխուժել են նաև դեսպանատան շենք և զավթել այն որոշ ժամանակ։


Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին է` Նիկոլ Փաշինյանը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր