Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

20 դեկ 2022 14:26

Քաղաքական մարմնավաճառությունը դեռ ոչ մեկին ոչ մի լավ բանի չի հասցրել.Ցանկանում եք բացել միջանցքը՝ սկսեք գործել Երևանի կենտրոնում

Մեր ազգը նույնիսկ ցեղասպանության տարիներին այսքան նվաստացած չի եղել, ինչպես հիմա է։ Ցանկանում եք բացել միջանցքը՝ սկսեք գործել Երևանի կենտրոնում։ Նման գրառում է արել «Զանգի» հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։ «Պարադոքս 1.


Եթե 120.000 մարդ շրջափակված լինեին աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ Աֆրիկայում, ապա հիմա ամբողջ աշխարհը դրա մասին էր խոսելու։
Պարադոքս 2.


Նույնիսկ ներկա ռուս-արևմտյան հակամարտության պայմաններում New York Times-ը գրում է ռուս գերիների գնդակահարության դեպքի մասին։ ՄԱԿ-ը սկսել է այդ դեպքի պաշտոնական հետաքննությունը։ Իսկ մեր գերիների գնդակահարության մասին քար լռություն։


Հարց է առաջանում, բա ի՞նչպես է ստացվում, որ աշխարհը մեր նկատմամբ անհամեմատ լոյալ լինելով հանդերձ ոչ Արցախի հումանիտար աղետն է հիշում, ոչ գերիների գնդակահարությունը։


Առաջին հայացքից այս պարադոքսալ երևույթները ունեն մեկ պարզ բացատրություն։ Երբ քո վարչապետը և ԱԳ նախարարը հաջորդ իսկ օրը ժպիտը դեմքներին շփվում է քո կին զինվորականին մասնատած երկրի ղեկավարների հետ։


Երբ դու ինքդ էս ծածկում քո նկատմամբ կատարված հանցագործությունները, ապա նախ մեր նկատմամբ հարգանքն է զրոյանում, հետո էլ Հայերիցս ավելի Հայ ոչ ոք չի լինելու։ Քաղաքական մարմնավաճառությունը դեռ ոչ մեկին ոչ մի լավ բանի չի հասցրել։


Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում ոչ ոք մեզնից չի պահանջել, սա մաքուր Հայ դավաճանների գաղափարն է։ Իսկ միջազգային հանրությունը ըստ փաշինյանական ժանրի կանոնների ծառայում է ընդամենը որպես մեղքերի բարդման օբյեկտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր