Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

20 դեկ 2022 15:00

Ադրբեջանում գործող բրիտանական ընկերությունը պահանջել է վերականգնել իր «իրավունքները» Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքերի «ապօրինի» շահագործման վերաբերյալ

Ադրբեջանում գործունեություն ծավալող բրիտանական Anglo Asian Mining PLC հանքարդյունաբերական ընկերությունը նամակ է հղել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին և Եվրամիությանը՝ հայտարարելով ներկայում այլոց կողմից շահագործվող հանքավայրերի նկատմամբ իր «իրավունքների» մասին:


Ընկերությունը դիմել է այս կառույցներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ վերականգնելու իրենց «օրինական իրավունքները» և ապահովելու իրենց աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքեր և հարակից տարածքներ։


Ընկերությունը հայտարարել է, որ հանքավայրերը գտնվում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, սակայն, ըստ Anglo Asian Mining PLC-ի, հայկական ընկերությունների կողմից «ապօրինի» արդյունահանումներն իրականացվել և շարունակվում են այդ տարածքներում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր