Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մաhը          Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով ․ «Հրապարակ»       Երիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ, բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»    

20 դեկ 2022 16:14

Տեսանյութ.Մեզ որևէ լավ տեղ չի տանի.Շատ վատ եմ զգում, որ ԶՈՒ-ում նման զինվորական է առհասարակ եղել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին, ըստ որի՝ Ռուսաստանն է փակել Բերձորի ճանապարհը, ասել է․ «Գիտեք, եթե չվիրավորեմ որևէ մարդու այս իրավիճակում, ուղղակի պարզ պետք է ասեմ՝ ինչպիսի իրավիճակ է ստեղծված: Ըստ էության, շատ վատ եմ զգում, որ Զինված ուժերում նման զինվորական է առհասարակ եղել, ձեզ շատ եմ խնդրելու, որ նման դեմքերի հայտարարությունների վերաբերյալ ինձնից մեկնաբանություններ չխնդրեք, ինչքան հնարավոր է նրանց խոսքը քիչ հանրայնացնենք, որովհետև դա բխում է ադրբեջանական քարոզչությունից, ադրեբեջանական քաղաքականությունից, մեզ որևէ լավ տեղ չի տանի»։


Հիշեցնենք՝ Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարել էր, որ՝ «Լաչինի միջանցքը չբացելով, Ռուսաստանը Արցախում երկրորդ «Կոլցո» օպերացիան է իրականացնում՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր