Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

21 դեկ 2022 11:43

ՄԱԿ-ը չի կարող ստուգել և հաստատել Բաքվի հայտարարությունները, որ հայկական կողմն ապօրինաբար օգտագործում է ԼՂ-ում գտնվող հանքային ռեսուրսները

ՄԱԿ-ը չի կարող ստուգել և հաստատել հայտարարություններն այն մասին, որ հայկական կողմն ապօրինաբար օգտագործում է Լեռնային Ղարաբաղում գտնվող հանքային ռեսուրսները։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի խոսքով`Ադրբեջանն ավելի վաղ հայտնել էր, որ Լաչինի միջանցքի շրջանում բողոքի ցույցերն ուղղված են (ինչպես հայտարարում են դրանց մասնակիցները) «հանքային ռեսուրսների ապօրինի օգտագործման և շրջակա միջավայրի համար դրա հետևանքների դեմ»:
«ՄԱԿ-ը, որը ներկա չէ ո՛չ Լաչինի միջանցքում, ո՛չ էլ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, չի կարող ստուգել և հաստատել այդ պնդումներն ու մեղադրանքները»,-ասել է Ենչան:
Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարի օգնականը Երևանին և Բաքվին կոչ է արել կատարել պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։
«Կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն պարտավորությունները՝ համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հետագայում համաձայնեցված հայտարարությունների»,-ասել է Ենչան ։
Բացի այդ, նա Երևանին և Բաքվին հորդորել է կրկնապատկել դիվանագիտական ջանքերը կայուն խաղաղ լուծման հասնելու համար, «քանի դեռ ուշ չէ»:
Ադրբեջանը պետական հովանավորությամբ է զանգվածային արշավ սկսել․ Մարգարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը նաևմիջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ Երևանի և Բաքվի միջև հակամարտության վերսկսումը, որի հետևանքները կարող են անդրադառնալ ամբողջ Հարավային Կովկասի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր