Իրանում ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոսը          Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու       Տեսանյութ.100.000 ծաղիկ մնաց սահմանին, գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ    

21 դեկ 2022 20:00

Տեսանյութ.Լռության արդյունքը. Ադրբեջանը պաշտոնապես տարածքային պահանջներ է ներկայացնում ողջ Հայաստանի վրա

Շատերը Հայաստանում այն կարծիքին են, որ եթե զոհաբերենք Արցախը, ապա կփրկենք Հայաստանը, քանզի ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանը այլևս լեգիտիմ հիմք չի ունենա պահանջներ ներկայացնել:


Սույն  պնդումը ամենավտանգավորներից է, որը տարածված է մեր երկրում դեռ 90-ականներից: Քանզի ադրբեջանցիների համար Արցախի նվաճումը  առաջին և ամենադժվար քայլն է հաջորդ նվաճումների շարքում: Փաշինյանի իշխանության միջոցով ադրբեջանցիներին գրեթե հաջողվել է լուծել իրենց այդ առաջին քայլի խնդիրը:


Իսկ հետո թե ինչ պահանջներով են նրանք պատրաստվում հանդես գալ, ներկայացված է սույն տեսանյութում: Հատուկ նշենք, որ սույն նյութը պատրաստված է ոչ թե ինչ -որ մասնավոր կազմակերպության կողմից, այլ հենց Ադրբեջանի պաշտոնական իշխանության կողմից, որտեղ գլխավոր քարոզիչի դերում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի սեկտորի ղեկավար Ֆաուդ Ախունդովը:
Zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր