Իսկ ինչ էր սպասում Ռուբեն Վարդանյանը Հայաստանից՝ բացի հարցը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծելուց

ՄԱԿ ԱԽ նիստում հստակ ընդգծվեց միջազգային կոնսեսուսը առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։ Հստակ և առարկայական էին Ադրբեջանին ուղղված կոչերը։
ՄԱԿ ԱԽ նիստին հնչած հայտարարությունները բնականաբար հայկական կողմի գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունքն է։
Իսկ այս ամենին զուգահեռ Լեռնային Ղարաբաղից Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, թե Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ինքն էր սպասում։
Մտորումների մեծ տեղիք է տալիս, թե ինչ էր սպասում Ռուբեն Վարդանյանը Հայաստանից՝ բացի հարցը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծելուց։