Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․Մինչ Կիրանցում ծեծ ու ջարդ է, Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել       Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել    

22 դեկ 2022 10:48

Սյունիքի միջանցքի հետ կապված էլ խնդիր կա, որն, իմ կարծիքով, ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն

Արցախն արդեն 10-րդ օրն է, ինչ շրջափակման մեջ է: Ադրբեջանցի կեղծ «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ լաչինի միջանցքը: Շուրջ 120.00 արցախցի շրջափակման մեջ է:


Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ԵԿՄ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի հետ:


-Պարո՛ն Միքայելյան, Արցախում հումանիտար աղետ է: Ադրբեջանը արդեն 10 օր է, ինչ հրաժարվում է բացել ճանապարհը, մարդիկ են այնտեղ շրջափակման մեջ, սնունդն ու մյուս պաշարները սպառվում են: Ինչ կասե՞ք սրա վերաբերյալ, ի՞նչ լուծում եք տեսնում խնդրին։


-Պետք է առաջին հերթին համախմբված լինենք, հնարավոր բոլոր ճանապարհներով օգնենք Արցախի մեր բնակչությանը: Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը ուզում է պատերազմի տանել, մենք պետք է պատրաստվենք: Եթե Լաչինի միջանցքը չբացեն, դա տանելու է պատերազմի,ժողովուրդը հո շրջափակման մեջ չի՞ մնալու: Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահներն են վերահսկում, հիմնականում նրանց գործառույթն է, պետք է թույլ չտան, որ նման սադրանքներ լինեն:


Եթե խաղաղապահները չեն խառնվում, թույլ են տալիս, որ նման գործողություններ կատարվի, ես այստեղ միտում եմ տեսնում Ռուսաստանի կողմից:


Ի՞նչ միտում եք տեսնում.


- Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց մեր պետական սահմաններին էլ են ոտնձգություններ լինում, իրենք մեր դաշնակիցներն են, պարտավոր են մեզ պաշտպանել, բայց ոչինչ չեն անում: Այսօր Սյունիքի միջանցքի հետ կապված էլ խնդիր կա, որն, իմ կարծիքով, ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն, բայց դա երբեք չպետք է լինի:


Այսինքն, ըստ Ձեզ, Ռուսաստանը և Ադրբեջանը ստիպում են Հայաստանին նոր փաստաթո՞ւղթ ստորագրել


-Ադրբեջանը՝ ռուսների միջոցով: Եթե մի պետության խաղաղապահ զորք է մտցնում մեկ այլ պետություն, ապա այդ տարածքները պետք է վերահսկեն խաղաղապահները, թե չէ ադրբեջանցիներն արդեն որերոդ անգամ է՝ խախտումներ են անում, բայց խաղաղապահները չեն արձագանքում:


-Պարո՛ն Միքայելյան, ստացվում է և՛ ՀԱՊԿ-ն է մեղավոր, և՛ ռուս խաղաղապահները, իսկ ՀՀ իշխանությունները՞: Ի վերջո իշխանություններն են պատասխանատու սահմանների անձեռնամխելիության համար։


-Բնականաբար, իշխանություններն էլ են պատասխանատու: Մեր իշխանությունները պետք է դիմեն ամբողջ աշխարհին, դիվանագիտական աշխատանք տանեն, այս քաղաքական խնդիրը ինչ-որ կերպ լուծեն:Չի կարա իշխանություն լինի, որն այս հարցը չուզենա լուծել, բնականաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները շահագրգռված են խնդրին լուծում տալու համար:


Կոնկրետ ի՞նչ քայլեր են անում սահմաններին ստեղծված այս բազմաթիվ խնդիրները լուծելու համար.


-Ես չեմ կարող դա ասել: Մենք՝ երկրապահներս, 44-օրյա պատերազմից մինչ այսօր սահմաններին ենք, կանգնած ենք զինվորի կողքին, բանակի կողքին;


Պարո՛ն Միքայելյան իսկ այս պայմաններում, երբ թշնամին կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, Արցախի մեր հայրենակիցներին արդեն 10 օր շրջափակման մեջ է պահում, դուք արդիական համարո՞ւմ եք իշխանությունների առաջ քաշած «խաղաղության օրակարգը».


 -Թշնամին մեզ հետ ուժի տեսանկյունից է խոսում, թքած ունի դիվանագիտության վրա: Ո՞նց կարող է արդիական լինել, եթե կրակում է սահմաններին: Մենք պետք է սթափվենք, համախմբվենք, բանակը զինենք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր