«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

22 դեկ 2022 11:17

Տեսանյութ.Մի քանի մարդ մահացել է, չենք կարողանում մարմիններն Արցախ բերել.Իսկապես, իրավիճակը ծանր է՝ և՛ սննդի, և՛ բենզինի հետ կապված

«Հայաստանում մի քանի մարդ մահացել է, սակայն շրջափակման պատճառով հնարավոր չի լինում նրանց մարմինները տեղափոխել Արցախ։ Մենք ունենք ընտանիքներ, որոնք շուրջ 11 օր բաժանված են. այդ ընտանիքները ոչ միայն երեխաներից են բաժանված... սա խնդիր է, և պետք է ամեն ինչ անենք, որ երկարաժամկետ չդառնա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով քիչ առաջ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ անելու են՝ անջատված ընտանիքները միավորելու և բնականոն կյանք վերադառնալու համար:
***
«Ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակն արագ փոխվի: Մյուս կողմից՝ ուզում ենք այնպես անենք, որ մեր արժանապատվությունը չկորցնենք, որ հետո հետևանքները ծանր չլինեն, որ կարողանանք Արցախում հանգիստ ապրել...իսկապես, իրավիճակը ծանր է՝ և՛ սննդի, և՛ բենզինի հետ կապված»,-ներկայացնելով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից շուրջ 11 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիների վիճակը, ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ուզում եմ մի բան ասել. առաջին՝ պատասխանատու ենք, պատրաստ ենք, աշխատելու ենք, անելու ենք: Երկրորդ՝ չենք թողնելու ոչ մեկին այս ամենը դարձնի քաոս, երրորդ՝ անպայման լրատվամիջոցներով տեղեկացնելու ենք՝ ինչ ենք անում. ինֆորմացիան ստանալու եք օպերատիվ շտաբից»,- ասաց Վարդանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր