ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

22 դեկ 2022 18:33

ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումը. Մաղթում եմ Եվրամիության բոլոր երկրներին 1000 օր մնալ շրջափակման մեջ, ու հետո շրջափակողն էլ մի 500 օր էլ մտածելու ժամանակ ունենա

ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է հրապարակել. 

Պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու 

1. Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:

2. ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Մինչև երկուշաբթի ադրբեջանը կարա մտածի ու երկուշաբթի պատասխանի:

Իսկ, օրինան, առողջ, աշխատող, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ, դեղամիջոցներ ներկրող կամ զբոսաշրջության նպատակով Արցախ այցելուները՞, չե՞ն կարող:

Եվ ո՞վ ու ո՞նց է որոշելու` ապրուստի միջոցների կարիք ունեցող անձ է անցնողը, թե ոչ:

Մաղթում եմ Եվրոմիության բոլոր երկրներին 1000 օր մնալ շրջափակման մեջ, ու հետո շրջափակողն էլ մի 500 օր էլ մտածելու ժամանակ ունենա:

Հ.գ Դավիթ Բաբայանին էլ մի քիչ խելք ու խիզախություն

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր