Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

22 դեկ 2022 17:15

Առաջին իսկ հնարավորության դեպքում ուժային տարբերակով Ռուսաստանը լուծումներ կպարտադրի ՀՀ-ին ու Ադրբեջանին.ՌԴ-ում հակաադրբեջանական մեծ էներգիա է կուտակվում

Քաղաքագետ, «Ոսկնապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը ոչ թե վատն էր, այլ շատ վատը։ Ալիևի սադրիչներն արդեն տաս օր է թքում են միջանցքում ծառայություն իրականացնող ռուս զինվորների երեսին, իսկ ռուսական դիվանագիտությունը՝ պարզերես անում Ալիևին ՄԱԿ-ում։ Սա արձանագրենք ու փորձենք մի քանի հարցի պատասխանել։

Նախ, ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Արդեն տևական ժամանակ է տեսնում ենք, որ Երևանը ամենաբարձր մակարդակով անընդհատ քննադատության է ենթարկում Ռուսաստանին, դե իսկ Ռուսաստանն էլ, համապատասխանաբար, շարունակում է զոհել հայկական շահն ի շահ այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերի։ Սա նշանակում է, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ գործնականում այլևս գոյություն չունեն։

Լա՞վ է արդյոք սա Հայաստանի համար։ Իհարկե՝ ոչ։ Ավելին, կատաստրոֆիկ վատ է։ Հնարավո՞ր է արդյոք վիճակ փոխել։ Վստահ եմ՝ այո։ Պայմանը նույնն է՝ դավաճան իշխանությունների հեռացում։

Երկրորդ հարցը, ի՞նչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Կարծում եմ՝ մոտավորապես նույնը, միայն այն բացառությամբ, որ Ադրբեջանի մեջքին Թուրքիա կա կանգնած։ Եվ սա, իհարկե, վճռորոշ նշանակություն ունեցող գործոն է։ Ռուսաստանն այսօր պարտավորված է Թուրքիայի հետ հարաբերություններ պահպանել։ Եվ հետևաբար նրանք ստիպված են նաև հանդուրժել Ալիևի՝ ակնհայտ «գետնից կտրված» վարքագիծը։ Թե որքան կտևի ռուսական հանդուրժողականությունը, դժվար է ասել։ Բայց այն, որ Ռուսաստանում հակաադրբեջանական մեծ էներգիա է կուտակվում, փաստ է։ Դրա մասին արդեն բոլորն են խոսում, նույնսիկ Մաքսիմ Շևչենկոյի պես՝ կնիկ-երեխով Ադրբեջանին վաճառված փորձագետները։

Եվ վերջապես հաջորդ հարցը՝ առաջիկայում ի՞նչ վարքագիծ ակնկալել Ռուսաստանից մեր տարածաշրջանում։ Իմ խորին համոզմամբ՝ զրո դիվանագիտություն։ Հատկապես, եթե Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունը Ռուսաստանի համար հաջող ավարտ ունեցավ (իսկ դրա հնարավորությունները չափազանց մեծ են), ուրեմն հաստատ զրո դիվանագիտություն։ Միայն պարտադրանք։ Ալիևի ու Փաշինյանի հետ Կրեմլը այլևս ոչինչ չի պայմանավորվելու։ Պուտինի վարչակազմը պարզապես ժամանակ է ձգելու և առաջին իսկ հնարավորության դեպքում, որը կարծում եմ շատ չի ուշանա, ուժային տարբերակով լուծումներ պարտադրելու Հայաստանին ու Ադրբեջանին։

Լա՞վ է արդյոք սա, թե վատ։ Ո՞վ գիտի։ Փոքր հույսս այն է, որ մինչ փղի՝ հախճապակու կրպակ մտնելն ու այնտեղ ամեն բան փշրելը, Հայաստանում վերջապես հնարավոր կլինի իշխանափոխություն անել ու գոնե թե նոր դեմքերով որոշակի մեղմել ռուսական «արդարադատության» (իսկ իրականում՝ վրիժառության) հետևանքները հայկական երկու պետությունների համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր