ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

23 դեկ 2022 11:59

Ազգի գոյի պահպանման խնդիր է․Շրջափակումը ցայտուն կերպով հաստատեց, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից

Ազգի գոյի պահպանման խնդիր է․Շրջափակումը ցայտուն կերպով հաստատեց, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են ԱրցախիցՈրևէ մեկ այլ առանձին պետության երաշխավորությունը չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, եթե Արցախի անվտանգության թիվ մեկ և գլխավոր երաշխավորը Մայր Հայաստանը չէ, ֆեյսբուքյան  էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ամենայն հարգանքով հանդերձ ՄԱԿ-ի այն անդամ-պետությունների հանդեպ, որոնք դատապարտում և կոչ են անում ադրբեջանին բացել Քաշաթաղի միջանցքը, պետք է փաստենք, որ որևէ մեկ այլ առանձին պետության երաշխավորությունը չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, եթե Արցախի անվտանգության թիվ մեկ և գլխավոր երաշխավորը Մայր Հայաստանը չէ։ Պետք է փաստել նաև, որ Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծած հումանիտար ճգնաժամի հիմքում ընկած է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։ Առկա շրջափակումը ցայտուն կերպով հաստատեց մեր միտքը առ այն, որ, այո՛, Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից: Այս հարցը պետք է լուծել: Այն իրականությունը, որում մենք՝ բոլորս ենք, չի կարող անհատի կամ քաղաքական ուժի հնարավորությունների տիրույթում լինել, քանզի այն Հայրենիքի, պետականության և ազգի գոյի պահպանման խնդիր է: Հայրենիքի, պետականության և ազգի գոյի պահպանումը հենց այն գաղափարն է, որի շուրջ պիտի հավաքվենք բոլորս: Սա այն գաղափարն է, առանց որի իրացման չեն կարող լինել երկու հայկական պետությունների իշխանությունները, ընդդիմությունը,  քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները…ազգը…

Ժամանակն է, որ Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցները պարզ ու հասցեական ասեն, որ Հայաստանի իշխանությունը դադարել է իր հիմնական գործառույթը կատարելուց՝ պաշտպան լինելուց մեր երկրորդ հայկական հանրապետությանը՝ Արցախի Հանրապետությանը: Հայ ժողովուրդը պետք է ունենա հստակ գիտակցում առ այն, որ խոսքը հումանիտար ճգնաժամի մասին չէ, այլ՝ պետականության, առանց որի թուրքը նորանոր պահանջներ է դնելու, և երբ բարձր ամբիոններից պատասխանատուներն ու պետական այրերը հայտարարում են ազգի ցեղասպանվելու վտանգի մասին, դա նույնն է, թե հայտարարեն, որ իրենք պարտված են և հրաժարվում են մեր պետականությունից:

Ժամանակն է, որ Արցախի իշխանությունները նույնպես այդ մասին սկսեն բացահայտ խոսել: Շրջափակման մեջ արդեն 12-րդ օրը գտնվող Արցախի իշխանությունը՝ Արայիկ Հարությունյանն ինքը պետք է սահմանի իր առաջնահերթություններն ու անելիքները, նպատակները, և ըստ այդմ՝ ուղերձով դիմի համար մեկ պատասխանատուին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բոլոր հասարակական-քաղաքական ուժերին, Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին», - նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր