Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

23 դեկ 2022 14:14

Լուրջ դեմքով ասում եք՝ մենք 30 տարի պահել ենք, դուք 30 տարի պահել եք այն դամը, որի տակ թշնամին հզորացել է, ձեր ղեկավարները հարստացել են. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

«Դաշնակցությունը գտնվում է մի քաղաքական լիդերի իշխանության ղեկավարության ներքո, որի թիկնապահները զուգարանում ծեծելով սպանել են իրենց կուսակից ընկերոջը»,- ԱԺ արտահերթ նիստում ընդդիմադիրներին դիմելով՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:


Ալեքսանյանն անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն կոչին, որ պետք չէ անընդհատ հիշատակել 30 տարի առաջ տեղի ունեցածը. «Ես գնահատում են այն ոգևորությունը, որով պարոն Մանուկյանը պարբերաբար այստեղ խոսում է 30 տարի առաջվա հիշատակումների մասին, բայց ես ստիպված նորից պետք է ասեմ՝ 30 տարի դուք ՀՀ-ի բանակը պահել եք 19 հրետանային մարտկոցների մակարդակի այն ժամանակ, երբ թշնամին գնում էր նորանոր հրետանային միջոցներ, նորանոր անօդաչու սարքեր:


Փաստացի բերել եք մի իրավիճակի, երբ նախորդ դարի առաջին կեսում ստեղծված հրանոթներով հայ զինվորը կանգնած էր թշնամու առաջ, որի զենքերի 50 տոկոսը արտադրված էր 21-րդ դարում: Հիմա գալիս եք այստեղ և լուրջ դեմքով ասում եք՝ մենք 30 տարի պահել ենք, դուք 30 տարի պահել եք այն դամը, որի տակ թշնամին հզորացել է, ձեր ղեկավարները հարստացել են, մեր բանակն էլ առաջ չի գնացել: Եթե այստեղ կանգնած ինչ-որ մեկը կգա ու այս ամբիոնից կասի, որ ինքը հիշում է գեթ մի նորագույն ռազմական միջոց, որը դուք գնել եք ձեր կառավարման տարիներին, ապա ես ուղղակի կշշմեմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր