Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում          Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու       Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է, միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը    

23 դեկ 2022 15:46

Պատկերացնում ե՞ք, եթե ադրբեջանը Արցախին առաջարկի կրկնակի էժան գազ. Իսկ եթե, Աստված չանի, ընդունե՞ն այդ առաջարկը...

ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան»  կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.

«Պատկերացնում ե՞ք, եթե ադրբեջանը Արցախին առաջարկի կրկնակի էժան գազ, կրկնակի էժան վառելիք` բենզին, դիզվառելիք, էժան սնունդ ու այլ բաներ, որոնց կարիքն այս պահին զգում է Արցախն ու Արցախցին:

Սա հատուկ մարտավարություն է, որ հաճախ կիրառվում է միջազգային հարաբերություններում. ձևավորել ճգնաժամ, ստեղծել անելանելի իրավիճակ և հանդես գալ հումանիստի դիրքերից` ստանալով նախ միջազգային հանրության, ապա ճգնաժամի մեջ գտնվող հանրության սիմպատիան:
Ինչ ե՞ն պատասխանելու, ինչպես ե՞ն սրան արձագանքելու Հայաստանի ու Արցախի իշխանությունները, Հայաստանի ու Արցախի ժողովուրդը:

Իսկ եթե, Աստված չանի, ընդունեն այդ առաջարկը, ապա աղետը կլինի խորը և համապարփակ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր