Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն          Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ       Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը    

24 դեկ 2022 11:09

Նկատեք, Թեհրանը չի օգտագործում սահման ձևակերպումը, այլ գիծ.Անհրաժեշտ է իրանյան հայտարարությունը ենթարկել շատ հանգամանալից ուշադրության, այդ ի՞նչ աշխարհաքաղաքական գծի փոփոխություն է

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանը պաշտոնական մակարդակով հերքում է, որ փակել է Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը: Դրան զուգահեռ, որոշ շրջանակներ Հայաստանում հավատացնում են, որ Իրանը փակել է այդ ճանապարհը, այն էլ՝ ի պատասխան Լաչինի միջանցքի արգելափակման:


Դա էլ անում են «ի պատասխան» քննադատությունների, թե ինչո՞ւ Իրանը մի ձայն չի հանում: Իսկ Իրանն իսկապես չի հանել այն ձայնը, ինչ, օրինակ, շատ այլ երկրներ՝ կոչ չի արել բացել միջանցքը:


Բայց, թերևս Իրանից է հնչել առկա իրավիճակի վերաբերյալ ամենից խոսուն ակնարկը: «Մենք ընդգծում ենք կովկասյան տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը։ Անվտանգությունը փոխադարձ խնդիր է։ Անվտանգությունն ապահովվում է, երբ ապահովված է յուրաքանչյուր մարդու անվտանգությունը», հայտարարել էր Իրանի արտաքին գործերի նախարարը: Աբդոլահիանի հայտարարությունը, ըստ էության, շատ ավելի նշանակալից է, քան պարզապես միջանցքը բացելու կոչերը: Իրանն էլ այդ շարքում կոչ աներ, թե ոչ, ի՞նչ էր փոխվում դրանից: Գործնականում ոչինչ: Իրանն արտահայտում է գործնականում այն առարկան, որ ընկած է Լաչինի միջանցքի արգելափակման հիմքում՝ աշխարհաքաղաքական գծերի փոփոխություն: Նկատեք, Թեհրանը չի օգտագործում սահման ձևակերպումը, այլ գիծ:


Իրանի հայտարարությունն ամենևին պատճառ չէ սակայն ներկայացնել այդ երկիրը որպես փրկիչ, կամ փրկօղակ, թեև հայկական հանրության գերակշռող, կասեի՝ ճնշող մեծամասնության արտաքին քաղաքական և անվտանգային պատկերացումները սահմանափակվում են հենց այս հասկացության ու տրամաբանության շրջանակում: Պարզապես, անհրաժեշտ է թերևս իրանյան հայտարարությունը ենթարկել շատ հանգամանալից ուշադրության, թե այդ ի՞նչ աշխարհաքաղաքական գծի փոփոխություն է, որ Թեհրանը նկատում է Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր