Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

24 դեկ 2022 14:00

«Որքան շուտ հեռանա, այնքան լավ կլինի». Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանից պահանջում է լքել Լեռնային Ղարաբաղը

Ադրբեջանը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանից պահանջում է հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Վարդանյանի գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տալ: Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար։ Առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը»,- ասել է Բայրամովը և Ռուբեն Վարդանյանին տարածաշրջանի համար «օտար տարր» անվանել։

Ըստ Բայրամովի՝ Վարդանյանի գործունեությունը «խոչընդոտում է տեղի բնակչության վերաինտեգրմանը»։ «Հետևաբար, մինչ նրա հայտնվելը, արդեն եղել են դրական շփումներ այս ուղղությամբ, եղել են դրական նախագծեր, և մենք կարծում ենք, որ նրա գործոնն այսօր շատ վնասակար է և ապակայունացնող»,- ընդգծել է նա:

Վերջինս կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ներդրումն ունենալ հայ բնակչության վերաինտեգրման գործում՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը պատրաստ է շարունակել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր