Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath       Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից    

24 դեկ 2022 14:33

ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին, 2 մլն դոլարի էլ՝ Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 միլիոն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին և ևս 2 միլիոն դոլար Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար։

«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրենկ Փալոնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր