Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման          100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել       Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը    

24 դեկ 2022 15:17

Ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են Լաչինի միջանցքում իրենց տեղադրած վրանները

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են Լաչինի միջանցքում իրենց տեղադրած վրանները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
***
Այս պահի դրությամբ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Լաչինի միջանցքը հնարավոր է այսօր բացվի:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ` ռուս խաղաղապահները ապամոնտաժում են Լաչինի միջանցքում տեղադրած վրանները:
«Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Մետաքսե Հակոբյանի հետ, վերջինս էլ նշեց, որ նման տեղեկություն չունի։

«Ընդհակառակը, իրենք պնդում են Բայրամովի երեկվա ասածը, թե ճանապարհը փակ չէ, իրենք ոչ ոքի չեն խանգարում, ով ուզում է, կարող է անցնել ճանապարհով:
Սա է իրավիճակը այս պահին, չգիտեմ՝ հինգ րոպե անց ինչ կփոխվի»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր