Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 դեկ 2022 14:59

Սպանություն Գյումրիում. 20-ամյա երիտասարդը խեղդել է 37-ամյա ընկերուհուն

Գյումրիում 20–ամյա երիտասարդը սպանել է 37-ամյա ընկերուհուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանության Կումայրիի բաժինը դեկտեմբերի 24-ին` ժամը 03.30-ին, տեղեկություններ է ստացել, որ Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է եղել:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.50-ին Գյումրու Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ»,–հայտնում է ոստիկանությունը։
Բաժնում երիտասարդը խոստովանել է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 20.00-ի սահմաններում, իրենց վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել ընկերուհուն:
37-ամյա կնոջ դիակը հայտնաբերվել է նշված բնակարանի հյուրասենյակի հատակին:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր