Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 դեկ 2022 21:08

Տեսանյութ.ԱՄՆ-ում մոլեգնող ձնաբքի զոհ է դարձել առնվազն 27 մարդ

Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ-ում ձնաբքի հետ կապված տարբեր միջադեպերի հետևանքով: Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։

Մարդկային կորուստներ են գրանցվել Վիսկոնսին, Կանզաս, Կենտուկի, Կոլորադո, Միսսուրի, Միչիգան, Նեբրասկա, Նյու Յորք, Օհայո, Օկլահոմա և Թենեսի նահանգներում։ Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի մասին։

ԱՄՆ-ում շաբաթ օրը վատ եղանակի պատճառով, ըստ flightaware.com պորտալի, չեղարկվել է ավելի քան 2300 չվերթ։ Ինչպես հայտնում է poweroutage.us պորտալը, ձնաբքի պատճառով երկրում մոտ 240 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր