Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին       Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին    

26 դեկ 2022 10:00

2022 թվականին պարզ դարձավ, թե ում կարելի է վստահել և ով՝ վստահություն չի առաջացնում

2022 թվականին պարզ դարձավ, թե համաշխարհային հարթակում ում հետ կարելի է պայմանավորվել,և ով՝ վստահություն չի առաջացնում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով՝ ներկայացնելով, իր կարծիքով, հեռացող տարվա գլխավոր արդյունքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Նա նշել է, որ իրավիճակը համաշխարհային հարթակում «վերջնականապես և անդառնալիորեն պարզվել է»։


Ռուսաստանը տեսնում է, թե ինչ է կատարվում աշխարհում, և ով ինչ մտադրություններով ու ծրագրերով է փորձում հետայսու գործել։ Բացի այդ, պարզ դարձավ, թե ում հետ կարող է երկիրը բանակցել, իսկ ում հետ վստահելի հարաբերություններ ունենալն անհնար է, հավելել է Լավրովը:


Նման երկրներին «այսուհետ չի կարելի վստահել», եզրափակել է ՌԴ արտգործնախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր