Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

26 դեկ 2022 16:54

Մոտ ապագայում մենք ականատես կլինենք Արևմուտքի կարողությունների նվազմանը.չենք պատրաստվում վազել Արևմուտքի հետևից

Արևմտյան երկրները շուտով կկորցնեն համաշխարհային տնտեսությունը ղեկավարելու իրենց կարողությունը, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը, գրում է aif.ru-ն։


«Հավատացնում եմ ձեզ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք Արևմուտքի կարողությունների նվազմանը, համաշխարհային տնտեսությունը իր ուզած ճանապարհով ղեկավարելու ունակության շատ լուրջ նվազում։ Ուզի, թե չուզի՝ ստիպված է լինելու բանակցել»,- կարծում է նախարարը։


Լավրովի խոսքով՝ Մոսկվան գիտի, թե ում հետ կարող է զարգացնել համագործակցությունը տնտեսության, սոցիալական, մշակութային և սպորտային ոլորտներում։


«Մենք, ինչպես մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ չենք պատրաստվում վազել Արևմուտքի հետևից, նրանք խզել են գրեթե բոլոր հարաբերությունները»,- շեշտել է  արտգործնախարարը։
Լավրովը նաև ասել է, որ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին արևմտյան «տերերի» հետ ցանկանում են թելադրել իրենց կամքը, այլ ոչ թե փոխզիջումների գնալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր